Ամրագրի՛ր, վճարի՛ր MyPay-ով
և շահի՛ր վաուչեր

Ճամփորդի՛ր ու հնարավորություն ունեցի՛ր շահելու MyTour-ի ճանապարհորդական վաուչեր

🎁 3 × 50,000 ՀՀ դրամ
Ապրիլ 2 – Հունիս 30, 2026
MyTour վաուչերի գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններ
1

Գովազդային վիճակախաղը (այսուհետ՝ Վիճակահանություն) անցկացվում է «ԴԻՆՆՈ» ՓԲԸ (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից։

2

Վիճակահանությանը մասնակցելու հնարավորություն կստանան Ամերիաբանկի ֆիզիկական անձ հաճախորդ հանդիսացող անձինք (այսուհետ՝ Հաճախորդ), ովքեր 2026 թ. ապրիլի 2-ի Երևանի ժամանակով ժամը 00:01-ից սկսած մինչև 2026 թ. հունիսի 30-ը Երևանի ժամանակով ժամը 23:59-ը ներառյալ կկատարեն հետևյալ երկու գործողությունները.

ա. Ճամփորդական փաթեթի ամրագրում MyTour հարթակի միջոցով՝ MyAmeria հավելվածի MyTour բաժնից կամ mytour.am կայքից

բ. MyPay սահմանաչափով վճարում MyTour-ով ամրագրված փաթեթի համար

գ. Վերոնշյալ պայմանների կատարման պարագայում Վիճակահանության մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվում մասնակցելու MyTour հարթակի 50,000 դրամ արժողությամբ երեք ճանապարհորդական վաուչերի խաղարկությանը։

3

Յուրաքանչյուր հաճախորդ, անկախ ամրագրումների թվից, կարող է շահել միայն մեկ վաուչեր։

4

Վիճակահանության պայմաններին համապատասխանող գործողությունները կատարած անձը (այսուհետ՝ Մասնակից) հուլիսի 1-5 ընթացքում ամրագրման ընթացքում տրամադրած էլ․ հասցեին կստանա Վիճակահանության մասնակցության անհատական կոդ։

5

Մասնակցի՝ Վիճակահանությանը մասնակցելու իրավունքը ծագում է Վիճակահանության պայմաններին համապատասխան անհատական կոդը էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու պահից։

6

Վիճակախաղի մասնակից չեն կարող հանդիսանալ այն անձիք, ովքեր.

ա. Ամրագրման տվյալների մեջ նշել են կեղծ կամ մեկանգամյա օգտագործման էլ․ հասցե

բ. արշավի ընթացքում կատարել են ամրագրված փաթեթի հետվերադարձ։

7

Վիճակահանության արդյունքներով հաղթող կճանաչվեն Մասնակիցները, ում անհատական կոդը պատահականության սկզբունքով կընտրվի Վիճակահանության արդյունքների ամփոփման ընթացքում։

8

Վիճակահանությունը կիրականացվի Eventhub-ի պաշտոնական ինստագրամյան էջում մինչև 2026 թ. հուլիսի 20-ը ներառյալ։

9

Վիճակահանության ուղիղ հեռարձակման հստակ օրվա և ժամի մասին բոլոր Մասնակիցները կծանուցվեն ամրագրման ընթացքում տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղղարկվող ծանուցման միջոցով։

10

Հաղթող Հաճախորդը կտեղեկացվի հաղթող ճանաչվելու մասին տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեի և/կամ բջջային հեռախոսահամարի միջոցով մինչև 2026 թ. հուլիսի 20-ը Երևանի ժամանակով ժամը 23:59-ը ներառյալ։

11

Մրցանակը կուղարկվի Մասնակցի էլ․ հասցեին MyTour կազմակերպության կողմից տրամադրվող վաուչերի տեսքով։

12

Մրցանակը հնարավոր կլինի օգտագործել մինչև 2026 թ. Դեկտեմբերի 31-ի Երևանի ժամանակով ժամը 23:59-ը ներառյալ՝ MyTour-ի միջոցով 200 000 ՀՀ դրամը գերազանցող փաթեթ ամրագրելու դեպքում։

13

Նշված ժամկետում վաուչերը չօգտագործելու դեպքում այն կհամարվի անվավեր։

Կազմակերպիչ

Գովազդային վիճակախաղի կազմակերպիչ՝ «Դիննո» ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Արգիշտի 2
Հեռ․՝ (+374) 33 320050